Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
13.06.2018 | 14:15

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում` ասել է ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,- նշեց Գալստյանը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» հիմնադրամի գործունեության հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել են դատարան «Երևան» հիմնադրամի դեմ՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար: Տեղեկություններ կային նաև, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման հարցը: Նիստը նախատեսված է հունիսի 26-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նիստի օրակարգը կցված չէ։

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ